Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է Բաքվի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

d

Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը իր էջում կիսվել է Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ լուրով։

Հիշեցնենք՝ Մխիթարյանը պարբերաբար անդրադառնում է գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հարցին՝ աշխարհին դիմելով քայլեր ձեռնարկել նրանց ազատ արձակման համար։ 
 

 
 
 
 
 

--00—ՍՊ