Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

փլ

Մայիսի 4-ին՝ ժամը 00:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է, ինչի հետևանքով ջրալցվել են հարակից տները։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Նոր Արեշ 50-րդ փողոցի մոտակայքում փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը, ինչի հետևանքով հեղեղվել են մոտակա տները և փողոցները։

Փրկարարները, քաղաքապետարանի տրամադրած հատուկ տեխնիկայի (տրակտոր) օգնությամբ, իրականացնում են ջրանցքի հունի մաքրման աշխատանքներ։

Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, փ/ծ տնօրենի տեղակալներ՝ փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, փ/ծ գնդապետ Դ․ Սարգսյանը, Փրկարար ծառայության և Երևան քաղաքի այլ պաշտոնատար անձինք։

--00—ԼՀ