Միրանյանի դուբլի շնորհիվ Նոան հաղթեց Ալաշկերտին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

դ

ՀՊԼ հերթական տուրում «Նոան» Աբովյանում ընդունեց «Ալաշկերտին» և 2-1 հաշվով հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ:

Տանտերերի կազմում երկու գոլն էլ խփել  է թիմի լավագույն ռմբարկու Արթուր Միրանյանը՝ աչքի ընկնելով խաղի 41-րդ և 53-րդ րոպեներին: Խաղավարտին մրցակիցը կրճատել  է հաշվի տարբերությունը՝ «Նոայի» ֆուտբոլիստի ինքնագոլի շնորհիվ:

Այս հաղթանակից հետո «Նոան» 71 միավորով բարձրացել է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: «Փյունիկը» 70 միավորով երկրորդն է:



Աղբյուրը՝ Armsport

--00—ՍՊ