Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, այն համակարգել է պետք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

 

Ս

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայ ժողովրդի դեմ մեծ դավադրություն է տեղի ունեցել: Այն տեսակը, որ սրանք են՝ քպականները, չպիտի աճեր մեզանում, դրսում ստա նար հա մ ա պ ա տաս խ ա ն «կրթություն», այսինքն՝ հանձնարարականներ, գային ու քանդեին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանը:

Նշում է՝ ոչ թե հիմա ենք գնում պետության լուծարմանը, այլ դրան գնացինք 2018 թ.-ին: «Լուրջ չվերաբերվեցինք ուսապարկերով հարձակում գործողներին և դրանց ամեն մի արտահայտությանը, որը վերաբերում էր հայ ժողովրդին, մեր պետությունը, բանակը, կրթությունը վարկաբեկելուն, համապատասխան արձագանք չտվեցինք: Եվ հնարավորություն տվեցինք, որ մարդն ստեղծի աշխարհում երբևէ գոյություն ունեցող ամենաբռնատիրական ոստիկանական պետություն: Սա և իր սատելիտներն ու ուսուցիչները մեր այն ժամանակվա պետությունը նկարագրում էին որպես ավազակապետություն:

Դրանով նրանք զգուշացնում էին, որ ճշմարիտ ավազակապետություն, բռնապետություն ստեղծելուց շատ հեռու ենք, գաղափար անգամ չունենք: Իրենք գիտեն դրա կատարյալ ստեղծման ձևը և եկան ու ստեղծեցին: Հիմա, որպես այդպիսին, պետություն չունենք: Այն ժամանակից սկսած, երբ առանց Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների, տարբեր պետություններ քննում էին Հայաստանի խնդիրը, արդեն պետություն չունեինք: Ներսում ունեինք բռնատիրություն ժողովրդին զսպելու, նրան մտավոր սնանկության դատապարտելու և այսօրվա զուլումը նախապատրաստելու առումով: Ծրագիրը սա էր: Այն պետությունները, որոնք մեզ համար իսկապես թշնամական են, ոչ թե մենք ենք համարում թշնամական, չունեն թշնամության այն չափաբաժինը, որ այսօր գոյություն ունի Հայաստանում մեր երկրի և ժողովրդի հանդեպ: Բոլոր նվիրյալները, ազնիվ գաղափարները ծաղրվում և մերժվում են անխնա: Իշխանավորների շրջանում «բեսպրեդել» է պետության և ժողովրդի հանդեպ: Կիրանցում մարդկանց ձերբակալել, կտտանքների ենթարկել, ինչո՞վ է տարբերվում Հայաստանի ոստիկանություն կոչված կառույցը ադրբեջանական օմոնականներից կամ ոստիկաններից, որոնք մեր գերիներին չգիտեմ էլ, թե ինչպես են վերաբերվում: Հիմա գերի ենք մեր իսկ ոստիկանության ձեռքին»,-հավելում է մեր զրուցակիցը:

Գրականագետի խոսքով, հիմա մնում է այլ խնդիր՝ Հայաստան՝ որպես երկիր, ոչ որպես պետություն, գոյություն կունենա՞, թե՞ ոչ: «Պետությունը ոչնչացնելուց հետո անցնելու են երկիրը ոչնչացնելու գաղափարին: Իսկ ժողովրդին ոչնչացնելու ամենաուղիղ ճանապարհը նրա հայրենիքը ոչնչացնելն է: Հիմա որտե՞ղ են մեր արևմտահայերը, նրանք տարբեր անվանումներով կոչվում են սփյուռքահայեր՝ սիրիահայ, ռուսահայ, ֆրանսահայ, կանադահայ և այլն, բայց ոչ հայ: Մեր ավետյաց երկիրը, հայրենիքը, Հայաստանը թուրքերը ոչնչացրեցին, մեխանիկորեն ոչնչացավ հայի տեսակն այնքանով, որքանով որ ոչնչացավ: Հիմա Արևել յան Հայաստանի այս փոքրիկ պատառիկն իբրև Հայաստան վերացնում են, և մենք էլ վերածվելու ենք, չգիտեմ, թե ինչ հայի»: Իշխանության պայքարի թիրախում եկեղեցին է:

«Նրանք եկեղեցուն մեծագույն պատնեշ, որմ, արգելք են համարում իրենց ճանապարհին: Կլինի քաղաքական, հոգևոր, ազգային, բարոյական նկարագիր, ազգային հոգեկերտվածք, իրենց համար մեկ է, պետք է ոչնչանա: Հայոց Վեհափառի վրա առաջին հարձակումով, որի անվան շուրջ ինչ առասպել ասես հյուսեցին, մեզ հասկացրեցին, որ իրենց համար ամենավտանգավորը ոչ թե ընդդիմադիրներն են, ազգայնականներն ու ազգայինները, այլ Հայոց եկեղեցին է, որը հազարամյակներ շարունակ ստեղծում է ազգային արժեքներ և դրանց անխոնջ պահապանն է: Անկախ այն բանից՝ պետականություն ունեցել ենք, թե ոչ, եկեղեցին պահպանել է հայկականը և հայրենիքը՝ իբր գիտակցություն մեր մեջ: Մեր օծյալ Վեհափառն իր համառությամբ, ուղղամտությամբ, նպատակամետությամբ իրենց համար գլխավոր արգելքն էր: Որևէ հայ Վեհափառ հայ մարդու կողմից այսպիսի, մեղմ ասած, մերժողական վերաբերմունքի չի արժանացել, ինչպես այս Վեհափառը: Մեր բոլոր 132 Վեհափառներից Գարեգին 2-րդն առաջինն է, որ համայն մուսուլմանների առաջնորդին հրապարակավ մեղադրեց ազգայնականության, մարդկանց ոչնչացնելու, ցեղասպանություն հրահրելու մեջ: Սա քաղաքական խիզախությո՞ւն է, թե՞ ոչ:

Առաջին քայլն արեցին՝ Վեհափառին զրկելով անվտանգության ծառայությունից: Ասում էին՝ Վեհափառն ումի՞ց պետք է պաշտպանվի: Ճիշտ էին ասում, նա միայն իրենցից պիտի պաշտպանվի: Նրանով հալածում էին Հայոց եկեղեցին: Նրա հովանու ներքո աճել են այնպիսի ազնվական ու ազնվազարմ հոգևորականներ, ինչպիսիք են Բագրատ Սրբազանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արշակ Սրբազանը: Որքան ասես կարող ենք անուններ թվարկել: Թռուցիկ հայացքով նայեք մեր պատմությանը: Հայոց եկեղեցին երկրի օրհասական բոլոր պահերին եղել է գլխավոր հենակետը երկիրը և ժողովուրդը պահելու:»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

 --00—ԱՊ