COVID-19-ով պայմանավորված՝ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ փոխանակել բանտարկյալներին. Al Arabiya

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

.

Իրանը պատրաստ է առանց նախապայմանների ԱՄՆ-ի հետ փոխանակել բատարկյալներին: Այս մասին մայիսի 10-ին հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիեիին:

«Մենք պատրաստ ենք փոխանակել իրանցի և ամերիկացի բանտարկյալներին և մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը, սակայն ամերիկացիները դեռ չեն պատասխանել,- հայտնել է նա,- Մենք անհանգստացած ենք կորոնավիրուսով պայմանավորված՝ բանտում իրանցիների անվտանգությամբ և առողջությամբ», - հավելել է Ռաբիեին:

Al Arabiya-ն հիշեցնում է, որ 2019 թվականին Թեհրանն ու Վաշինգտոնը, որոնց հարաբերությունները կտրուկ վատացել են վերջին տարիներին, փոխանակել են ամերիկացի ուսանող Վան Սյուիեին, որը գտնվում էր իրանական բանտում լրտեսության մեղադրանքով իրանցի կենսաբան Մասուդ Սուլեյմանիի հետ, որն ԱՄՆ-ում մեղադրվում էր ամերիկյան պատժամիջոցների ռեժիմը խախտելու մեջ: