Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ծեծի է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News  

հասարակական

«Ահազանգ ենք ստացել, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ծեծի է ենթարկվել», - այս մասին 24News-ին հայտնեցին ՀՀ ստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Այն հարցին, թե տվյալ միջադեպով Արթուր Դանիելյանը բերման ենթարկվե՞լ է, թե՞ ոչ՝ ոստիկանությունից չասացին, բայց նաև չհերքեցին տեղեկությունը՝ նշելով, որ համապատասխան միջոցառումներ են իրականացվում և այլ մանրամասներ չեն կարող հաղորդել։

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան ծեծկռտուք է տեղի ունեցալ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» նախաձեռնող խմբի անդամ Արթուր Դանիելյանի միջև։ Ըստ վերջին տեղեկությունների, Դանիելյանն ունի մարմնական վնասվածքներ, բժիշկները նրան տարել են «Էրեբունի» հիվանդանոց՝ վիրահատելու։