Ոստիկաններին պետք է ավելի շատ պարգևավճարներ տալ․ Սիմոնյանն առաջարկում է թեման փակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Ալեն Սիմոնյան

Ոստիկաններին պետք է ավելի շատ պարգևավճարներ տալ, առաջարկում եմ դադարել շահարկել պարգևավճարների թեման այս դահլիճում: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի՝ ոստիկաններին պարգևատրելու թեմային։

 «17 գործընկերների ներկայացուցիչներից մեկն ասում է՝ ոստիկաններին պարգևավճար են տվել: Բա ճիշտ ենք արել, հլը էլի ավելի շատ պիտի տանք ոստիկաններին, իսկ էդտեղ, որ մարդիկ կանգնում են, գումար չե՞ք բաժանում, օղի, ուտելիք չե՞ք բաժանում: Մեր ոստիկանները կարգ ու կանոն են պահում, որ լրագրողների վրա չհարձակվեն այն մարդիկ, ովքեր երթ են անում՝ երթի ընթացքում, բա պետք է տանք»,-ասաց Սիմոնյանը։

ԱԺ փոխնախագահը հաստատեց, որ պետական ​​կառույցների աշխատակիցներին հավելավճարների վճարումը կշարունակվի:   

 --00—ՄՀ