Աղավնաձորում ժայռաբեկորը պոկվել է, գլորվելու վտանգ կա, անհրաժեշտ է հատուկ տեխնիկա. ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

քար

Ապրիլի 28-ին` ժամը 11:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի 8-րդ փողոցի մոտակա ճամփեզրին առկա է ժայռաբեկորի պոկվելու և ցած գլորվելու վտանգ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ժայռաբեկորը (մոտ 2 խմ) գտնվում է 7-րդ փողոցից մոտ 25 մ բարձրության վրա, առկա է ընկնելու վտանգ. ընկնելու ուղղության վրա գտնվում է 7 փողոցի տներից մեկը, մոտակա օժանդակ շինությունները, և միջհամայնքային ավտոճանապարհը:

Ժայռաբեկորի հեռացման համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: