Քարվաճառում էքսկավատորը հայտնվել է ժայռաբեկորների տակ. մեքենավարը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

նկար

Բաքվի վերահսկողության տակ անցած Քարվաճառում ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ ժայռաբեկորներ են թափվել էսքակավատորի վրա: Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի Գլխավոր դատախազությանը։

Միջադեպը տեղի է ունեցել Քարվաճառի շրջանի Ծար (Զար) գյուղում ճանապարհի կառուցման ժամանակ: «North West» Construction ընկերության էկքսկավատորը հայտնվել է ժայռից պոկված բեկորների տակ: Միջադեպի հետևանքով էքսկավատորի մեքենավարը տեղում մահացել է։

--00—ԼՄ