Ապարանում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News     

հասարակական

Ապրիլի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհի 15/1 հասցեի դիմաց բախվել են Ապարանի բնակիչ՝ 44-ամյա Տիգրան Նշանյանի վարած Mercedes մակնիշի 35 QG 167 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 27-ամյա Տիրան Համամջյանի վարած BMW մակնիշի 36 ՏD 163 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդներից Տ. Նշանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։