Փրկարարները դուրս են բերել ճամփեզրի փոսում արգելափակված բեռնատարը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Ապրիլի 24-ին՝ ժամը 08:50-ի, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Սարավան-Զանգեր» հատվածում մոտ 2 մ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և արգելափակվել ճամփեզրյա փոսում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհի 165-րդ կմ-ին «Iveco» մակնիշի բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի գոտի: