Քաղաքացիների նմուշառում կկատարվի նաև տնային պայմաններում. Երևանի քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

նմուշառում

«Ապրիլի 21-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում սկսել է գործել կորոնավիրուսի վարակի կասկածով քաղաքացիների նմուշառման գործընթացը: Նմուշառումն իրականացվելու է վերապատրաստված նմուշառող բուժքրոջ կողմից շրջիկ եղանակով՝ շտապ օգնության ավտոմեքենաներով»: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

«Տնային պայմաններում նմուշառում կատարվելու է այն քաղաքացիներին, որոնց մոտ, նախապես պոլիկլինիկայում կատարված ռենտգեն հետազոտությամբ, հաստատվել է թոքաբորբ ախտորոշումը, ինչպես նաև առողջապահության նախարարի 336-Ա և 1230-Ա հրամանների պահանջով սահմանված դեպքերում»,- ասված է հայտարարության մեջ: