Իրավիճակը վերահսկվում է. կատարվում են վնասազերծում, ախտահանումներ. Սերգեյ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

մաքրմանաշխատանքներ

«Պարետատան ցուցումով և մեր հիմնարկների միջոցով կատարվում են բացատրողական աշխատանքներ բազմաբնակարան շենքերի համատիրությունների հետ»։ Այս մասին այսօր՝ մարտի 21–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը՝ խոսելով վարակի դեմ բազմաբնակարան շենքերում իրականացվող միջոցառումներից. «Համատիրությունների, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմի միջոցով կատարվում են վնասազերծում, ախտահանումներ՝ բազմաբնակարան շենքերի վերելակներում։ 

Հարությունյանը նաև հավելել է, որ երեկ գիշեր խորհրդակցություն է ունեցել աղբահանության ոլորտը կորդինացնող և ղեկավարող մարդկանց հետ: Արդյունքում տեղեկացվել է, որ մաքրվում են նաև շենքրի աղբամուղերը, բունկերները ևս ուշադրության կենտրոնում են: