14 օրով դադարեցվում են դեպի Կատար իրականացվող բոլոր չվերթները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

չվերթներ

Կատարի Պետությունում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել․ 

«Մարտի 18-ից սկսած 14 օր ժամկետով դադարեցվելու են դեպի Կատար իրականացվող բոլոր չվերթները, բացառությամբ՝ օդային բեռնափոխադրումների և տարանցիկ չվերթների։ 

Ներկայումս չեղարկվել են Դոհա-Երևան և Երևան-Դոհա ուղղությամբ իրականացվող բոլոր չվերթները բացառությամբ Երևան-Դոհա մարտի 17-ի չվերթից»: