«Ռոմային» արգելել են ժամանել Իսպանիա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

սևիլառոմա

Կորոնավիրուսով պայամանավորված՝ «Սևիլիա» – «Ռոմա» խաղը կարող է հետաձգվել։ «Ռոմա»-ն մտադիր էր մեկնել Իսպանիա, որպեսզի մասնակցեր Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Սևիլյայի» դեմ արտագնա խաղին: Այս մասին հայտնում է «Ռոմայի» պաշտոնական կյանքը։

Իտալական ակումբը հայտնում է, որ իրենց ինքնաթիռին արգելվել է վայրէջք կատարել Սևիլիայում:

ՈւԵՖԱ-ն մանրամասներով հանդես կգա ավելի ուշ։

«Սևիլիա» – «Ռոմա» խաղը նախատեսված է մարտի 12-ին: Ամենայն հավանականությամբ, հետաձգումը պայմանավորված կլինի կորոնավիրուսով:

Նշենք, որ այս պահի տվյալներով կա կորոնավիրուսի գրանցված 10149 դեպք, որից 631-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսից վերականգնվել է 1004 մարդ։ Այն տարածվել է 120 երկրում։

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։