Արա Բաբլոյանի գործն ուղարկվել է դատարան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

բաբլոյան

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է։ Գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից։

«Արսեն Բաբայանի ու Բաբլոյանի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից և քրեական գործի հետ ուղարկվել է դատարան»,-ասաց Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնեական լիազորությունների չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը:

Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածներով: Վարույթն իրականացնող մարմինը նրանց վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար։