Դատարանն Արա Բաբլոյանին թույլատրեց որոշ ժամանակով մեկնել երկրից

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News    

Բաբլոյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարան, դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ բավարարեց Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը, որով Արա Բաբլոյանին թույլատրվում է որոշ ժամանակով մեկնել երկրից։

Նիստը նախագահող դատավորն ասաց, հաշվի առնելով Արա Բաբլոյանի անձը, նրա կապը Հայաստանի Հանրապետության հետ, ինչպես նա զբաղեցրած պաշտոնը՝ թույլատրում է նրան նշված ժամանակահատվածով նշված վայր մեկնել եւ վերադառնալ։

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով։

-- 00—ՄՀ