Մի քանի օրում Թուրքիայից ԵՄ անդամ երկրների սահմանը հատել է ավելի քան 100 000 փախստական

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

սիրիա

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Twitter-յան միկրոբլոգում հայտնել էր, որ Թուրքիայի կողմից ԵՄ հետ սահմանը բացելուց հետո այն հատել է ավելի քան 100000 փախստական: 

«19:40-ի դրությամբ (Երևանի ժամանակով` 20:40) Էդիրնով մեր երկիրը լքող փախստականների թիվը 100 577 է»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Թուրքական ՆԳՆ հայտնել էր նաև, որ Էդիրնի շրջանում սահմանը հատել է 76 358 մարդ և ուղևորվել Հունաստանի և Բուլղարիայի ուղղությամբ:

Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունը հայտարարել էր, որ այլևս չի սահմանափակի փախստականների տեղաշարժը և չեղարկել էր ԵՄ-ի հետ կնքած բազմամիլիարդանոց համաձայնագիրը, որով երկիրը պետք է զսպեր փախստականների ներհոսքը դեպի Եվրոպա:

Թուրքիայի իշխանությունը ԵՄ անդամ երկրների հետ սահմանները սիրիացի փախստականների համար բացելուց հետո ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել:
1000-ավոր սիրիացի և այլազգի փախստականներ հավաքվել են Թուրքիայի՝ Հունաստանի և Բուլղարիայի հետ սահմաններին: Նրանք քարեր են նետել իրավապահների ուղղությամբ, կտրել փշալարերը։

Հունաստանի ոստիկանությունը փակել է սահմանն ու արցունքաբեր գազ կիրառել սահմանը հատել փորձողների նկատմամբ: Նմանատիպ իրավիճակ է նաև Բուլղարիայի հետ սահմանին: