Հունաստանի վարչապետը Թուրքիային մեղադրել է փախստականների ապօրինի հոսքը խթանելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

փախստական

Հունաստանն առաջին անգամ Թուրքիային պաշտոնապես մեղադրել է Հունաստանի տարածքով Եվրոպա հասնել ջանացող փախստականների ապօրինի տեղաշարժերը խթանելու համար։ Այդ մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նման հայտարարությամբ է հանդես եկել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն արտաքին գործերի և պաշտպանության խորհրդի նիստից հետո։ Պաշտոնական Աթենքը նաև տեղեկացրել է, որ փախստականների նոր ալիքի պատճառով մեկ ամսով դադարեցվում է ապաստանի դիմումների ընդունումը։ Միցոտակիսը նաև նշել է, որ Հունաստանի սահմանը ապօրինաբար խախտել ջանացող փախստականները պետք է հետ վերադառնան։

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ մարտի 3-ին Կիրիակոս Միցոտակիսը Եվրախորհրդի նախագահ Չառլզ Միշելի հետ կայցելի Հունաստան-Թուրքիա սահման՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։ Այս մասին երկու պաշտոնյաները Twitter-ում առանձին–առանձին հայտարարություններ են տարածել։