Ստեփանակերտ է վերադարձել ևս ավելի քան 1200 փախստական

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

հասարակական

Ուրբաթ ևս 1244 փախստական է վերադարձել ԼՂ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականների ավտոբուսների հերթական շարասյանը՝ ՀՀ տարածքից Ստեփանակերտ։

Նոյեմբերի 14-ից մինչ օրս ԼՂ է վերադարձել մոտ 32 հազար փախստական։

--0--ԿԿ