Նոյեմբերի 19-ին ևս 1235 արցախցի է վերադարձել Լեռնային Ղարաբաղ. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

ստեփանակերտ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 19-ին ևս 1235 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ ռուսական խաղաղապահ ուժերի պարեկային խմբերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ: 1 օրում 27 ավտոբուս Երևանից ժամանել է Ստեփանակերտ:

ՌԴ ՊՆ-ն նաև հայտնում է, որ նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել մոտ 4000 մարդ:

Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել էր եռակողմ պայմանագիր , որի շրջանակում Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

--00—ԼՄ