ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Մայիսի 9-ի հաղթանակը մեր հաղթանակն էլ է, մենք 300 հազար զոհ ենք տվել, 300 հազար հայ մարդ գնացել և չի վերադարձել։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԵՄ բարձրաստիճան պաշտոնյանի այն կոչին, որ նպատակահարմար չէ՝ երկրների ղեկավարները Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի օրվա առիթով մասնակցեն ՌԴ-ում կազմակերպվող միջոցառմանը։
«Լսե՛ք, ընկալման խնդիր կա, էդ հաղթանակը՝ Մայիսի 9-ի հաղթանակը, մերն էլ ա, մենք 300 հազար զոհ ենք տվել, 300 հազար մարդ գնացել ու չի վերադարձել, դա մեր հպարտության օրերից մեկն ա։ Ես կարծում եմ, վարչապետի մասնակցությունը չի կարող կապ ունենալ ԵՄ-ի և այլ տենց բաների հետ, ԵՄ-ի շատ ու շատ ղեկավարներ այցելում են Մոսկվա, հանդիպում են ՌԴ նախագահի հետ։ Այսինքն՝ Հայաստանը պտի իր ամեն ինչը դնի մի կողմ, որ հանկարծակի ինչ-որ մի ԵՄ պաշտոնյա․․․, դա իրանց տեսակետն ա, սա մեր տեսակետն ա։ Անցած տարի հարմար չէր, այլ պատճառներ կային, հիմա 80-ամյակն ա, կլոր, հոբելյանական տարի է, կարող ա հաջորդ տարի էլ որոշենք չմասնակցել», - հայտարարել է Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ