ՀԱՊԿ անդամ երկրները 75-ական զինծառայող կուղարկեն Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին

 ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News     

շքերթ

Հավաքական անվտանգության պայամանգրի կազմակերպության անդամ յուրաքանչյու երկիր 75 զինծառայող կուղարկի 2020 թ․ մայիսի 9-ին Հաղթանակի օրվան նվիրված շքերթին մասնակցելու համար։ Այս մասին ասուլիսում հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի գեներալ – գնդապետ Անատոլի Սիդորովը։ Գրել է ТАСС-ը։

«Պետությունների ղեկավարները հաստատել են զորակազմի մասնակցությունը։ Նախատեսվում է, որ յուրաքանչյուր պետության՝ շքերթին մասնակցող հաշվարկներում 75 մարդ կլինի»,- ասել է նա։

Ավելի վաղ, ինչպես տեղեկացրել էր Սիդորովը՝ Հայրենական պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիված շքերթում ՀԱՊԿ զորակազմի նախնական թիվը 75  մարդ էր։ Զինծառայողների պատրաստումը նախատեսված Ալաբինյան կայազորի բազայում և Կարմիր հրապարակում՝ 2020 թ․ գարնանը միասնական պատրաստումների տեսքով։