Ադրբեջանցի լրագրողը կոչ է արել «Գրադ» արձակել մայիսի 9-ին, որ ԱՀ-ում Հաղթանակի շքերթ չլինի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

նկար

Ադրբեջանցի լրագրող Ֆուադ Աբբասովը, որն արտաքսվել է Ռուսաստանից, կոչ է անում թույլ չտալ մայիսի 9-ին Ստեփանակերտում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների մասնակցությամբ Հաղթանակի շքերթի անցկացումը և կանխել, ինչպես ինքն է ասել, «ահաբեկչությունը»: Այս մասին գրում է «Armenian Global Community» տելեգրամյան ալիքը:

Ըստ աղբյուրի՝ Ֆուադն առաջարկում է «2 «Գրադ»» արձակել շքերթը խափանելու համար, քանի որ «Ադրբեջանի տարածքում» (չակերտները` խմբ.) ռուս խաղաղապահների մասնակցությամբ շքերթի անցկացումն անթույլատրելի է:

Տեսանյութը՝ այստեղ

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս