Ծանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր 3 ներկայացուցիչ կունենա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

.

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականները սկսում են պայքարը Մոլդովայում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Այս մասին գրում է armsport.am-ը:

Մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի երեք մասնակից, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

Ապրիլի 14-ին` Երևանի ժամանակով 17:00-ին, մրցահարթակ դուրս կգան A ենթախմբում հանդես եկող 55 կգ քաշային կանայք: Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն Եվրոպայի գործող չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը և Իզաբելլա Յայլյանը:

Ժամը 20:00-ին` տղամարդկանց 61 կգ քաշում Հայաստանը կներկայացնի Գառնիկ Չոլակյանը:

Մեր մարզիկների ելույթները կցուցադրվեն Առաջին ալիքով:


--00--ԱՀ