Քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի, այդ թվում` «Նորատուսցի Ալիկի» նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

f

Քրեական ենթամշակույթի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 3 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, մեկին ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով  (Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով) և 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից`պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով), մյուս երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելը կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելը կամ դրանց մասնակցելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 319-րդ և 321-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների հատկանիշները` պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով):  Վերջիններիցս մեկը ձերբակալվել է։

24News-ի հետ զրույցում այս մասին ասաց քննչական կոմիտեի նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նշենք,  որ հուլիսի 17-ին սպանության փորձ էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, երբ 22։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով մահացել էր Սևանի ավագանու «Սարգիս Մուրադյան» դաշինքի անդամ Արսեն Աֆիյանը։  Կալանավորվել էր 2 անձ: Կալանավորվածներից մեկը Լյովա Բանդուրյանն էր՝ «Նորատուսցի Ալիկի» եղբորորդին:
 

 

--00—ԱՊ