ԱՄՆ ներկայացուցիչները ՀՀ կառավարության հետ քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

ամն

ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Միջազգային կապերի  գրասենյակի և ԱՄՆ Պետքարտուղարության իրավական խորհրդատվության գրասենյակի  պատվիրակությունն այս շաբաթ այցելեց Հայաստան՝ ՀՀ կառավարության հետ քննարկելու իրավապահ ոլորտում համագործակցության շարունակական ամրապնդումը։ Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանությունից։

ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL)  աջակցությամբ պատվիրակությունն անցկացրեց դասընթաց քրեական վարույթներով իրավական փոխօգնության հարցումների վերաբերյալ, որին մասնակցեցին իրավապահ և դատական ոլորտի ներկայացուցիչներ:

Միացյալ Նահանգները հանձնառու է անդրազգային հանցավորության դեմ պայքարում և օրենքի գերակայության ապահովման հարցերում  Հայաստանի հետ գործակցությանը։

--00—ԼՀ