Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջև հուշագրի է ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News 

․

ՀՀ ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբն ու ԱՄՆ Ներկայացուցչների պալատի հայկական հարցերի հանձնախումբը փոխըմբռնման հուշագիր կնքեցին՝ վերահաստատելով ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդման կարևորությունը:

Հայկական կողմից այն ստորագրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պղեկավար Լիլիթ Մակունցը, իսկ ամերիկյան կողմից ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնաժողովի անդամ Ֆրենկ Փալոնը:

Հուշագիրը ստորագրվեց զուգահեռաբար երկու վայրերում՝ Երևանում ԱՄՆ դեսպանությունում և Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունում: Փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը ներկա էին նաև երկու երկրների դեսպանները, ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր,ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:

«Ինձ համար մեծ պատիվ է ողջունել պատմական փաստաթղթի ստորագրման վիրտուալ արարողությանը: Այսօրվա ստորագրման արարողությամբ խորացնելու ենք 28-ամյա գործընկերությունը, որ ձևավորվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև: Գործընկերություն, որի մեջ մենք ներդրել ենք ավելի քան 2 մլրդ դոլար՝ աջակցելով, որ բարելավվի հայ ժողովրդի կյանքը, օգնելով հայ ժողորվրդին ժողովրդավարական, տնտեսական և սոցիալական կառավարման բարելավման աշխատանքներում»,- այս մասին նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ բարեկամական խումբը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հայկական հարցերի հանձնախմբի հետ համատեղ  դեռ 2019-ի նոյեմբերին որոշում են կայացրել նշաձող բարձրացնել երկու երկրների օրենսդիրների համագործակցության համար: 

--0--ԱՀ