Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

կկ.

Արդեն 1 ժամից ավելի է՝ Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները պահանջում են, որպեսզի Կառավարությունը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և Արմավիրի մարզպետարանը պատասխան տան, թե ինչն է պատճառը, որ տևական ժամանակ է՝ գյուղն ունի ոռոգման ջրի խնդիր:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին.

«Մեր համբերության բաժակը լցվել է: Ստիպած ենք դիմում այս ծայրահեղ քայլին: Չգիտենք՝ որ կառույցին դիմենք. ում դիմում ենք մեր ականջներից լապշա են կախում ու հարցը չի լուծվում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ