Պաշտոնապես հայտնում են, թե տավուշցիները գոհունակություն են հայտնել կառավարության նախաձեռնությունից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

ff

Կառավարությունից մանրամասներ են հայտնել վարչապետ Փաշինյանի՝ Տավուշ այցից։ 

Նշվում է, որ Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում՝ տեղի բնակիչներին Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։ 

Փաշինյանը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում Կառավարության կողմից իրականացվող անհատական բնակելի տների կառուցման ծրագրի ընթացքին:

Կառավարությունից նշում են, թե բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից և ընդգծել ծրագրի շարունակականությունն ապահովելու կարևորությունը:

--00—ՍՊ