Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

1134901

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է Հայաստանի խորհրդարանի կողմից օգոստոսի 3-ը Հայաստանում որպես Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելուն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում դեսպանը գրել է, որ  Սինջարում եզդիների նահատակությունը կրկնությունն է 1915 թվականին ցեղասպանության ենթարկված հայերի նահատակության՝ մեկ դար տարբերությամբ։ 

«Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է իր ազգային օրացույցում»,- նշել է նա՝ հավելելով, որ հպարտ է այս պատմական օրը Հայաստանի Ազգային ժողովի դահլիճում ներկայացրել է Ֆրանսիան։

--00—ՅՄ