Հայտնաբերվել է սև անգղի բույն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

48df4717_c6b2_4f25_b12c_0a5202572087.thumb_

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Հայաստանում գիշատիչ թռչունների ուսումնասիրության և պահպանության» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքում Վայոց ձորի մարզում բացահայտվել է սև անգղի բույն։

Նշենք, որ Վայոց ձորի մարզում նման դեպք նկարագրվել էր ընդամենը մեկ անգամ 1987 թվականի Կարմիր գրքում, սակայն բնադրման վերաբերյալ հղում չկա։

Սև անգղ (Aegypius monachus) գրացված է ՀՀ կարմիր գրքում որպես հազվագյուտ, նկատելիորեն կրճատվող  թվաքանակով տեսակ, ԲՊՄՄ կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ, թռչնատեսակը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, որտեղ կանոնավոր բնադրում է։

Թռչնատեսակի պահպանությունը խիստ կարևոր է․ նրան վնասելը առաջացնում է վարչական և քրեական պատասխանատվություն։

--00—ՅՄ