ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթում հրապարկված՝ «Մի դեպքում դատավորները դասի են, մյուս դեպքում բենզին չկա․ ուշագրավ իրավիճակ դատարաններում» վերտառությամբ հոդվածի՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանի աշխատակազմից պարզաբանում են, որ դեռ մարտի 20-ին տեղի ունեցած դատական նիստի ավարտին՝ դատարանը կողմերին պարզաբանել է, որ 2024 թվականի ապրիլի 8-ից մինչև սույն թվականի ապրիլի 12-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում ընդգրկված է դատավորների վերապատրաստման հերթական դասընթացներին, հետևաբար՝ նիստին ներկա Վլադիմիր Գասպարյանը և վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացվել են, որ նախապես նշանակված ապրիլի 9-ի նիստը չի կայանալու։ Այս մասին տեղեկանում ենք դատական դեպարտամենտից։
«Այդ հանգամանքը փաստվում է ինչպես դատական նիստի ձայնագրությամբ, այնպես էլ դատական նիստի թղթային արձանագրությամբ»:
--00—ՅՄ