ՌԴ Դաշնային խորհուրդն արձագանքել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ գործընկերության մասին Հայաստանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

karasini10

Ռուսաստանը ուշադիր է Հայաստանի բոլոր հայտարարությունների նկատմամբ։ Այս մաաին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը` մեկնաբանելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ գործընկերության մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը փոխանցում է «Իզվեստիա»-ն։

Նրա կարծիքով, Հայաստանը Ռուսաստանի հետ առճակատման համատեքստում դառնում է աշխարհաքաղաքական խաղարկման առարկա ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից՝ բառի լայն իմաստով։

«Սա շատ վտանգավոր է և կարող է, ի դեպ, շատ կոնկրետ վնաս հասցնել ոչ միայն Երևանի և Մոսկվայի հարաբերություններին, այլև Հայաստանի ազդեցությանն ու հեռանկարներին տարածաշրջանային և համաշխարհային գործերում։ Սա չհասկանալը շատ վտանգավոր մոլորություն է»,- ասել է Կարասինը։

Նախօրեին Միրզոյանը TN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան այժմ Հայաստանի հիմնական գործընկերներն են։ Նրա խոսքով՝ երկիրը պատրաստվում է գործընկերային հարաբերություններ զարգացնել ԱՄՆ-ի և եվրոպական մի շարք երկրների հետ։

--00—ՅՄ