Երևանում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել «Քրեյզի» գիշերային ակումբում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

իշ.p

Այսօր՝ մարտի 30-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ Երևանում՝ Մյասնիկյան պողոտայում իրենց օպերատիվ գործողությունների արդյունքում կանխել են մի խումբ անձանց, այդ թվում երիտասարդների, անչափահասների մասնակցությամբ արյունահեղության դեպքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 02։50-ի սահմաններում ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մյասնիկյան պողոտա 20 հասցեում գործող «Քրեյզի» ակումբում ու դրա մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է  տեղի ունենում, որը վերածվել է ծեծկռտուքի։

Օպերատիվորեն ժամանում են ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի, գումարտակի հրամանատարի, վաշտի հրամանատարի և ավագ պարեկ Սամվել Իսախանյանի, Վազգեն Զաքարյանի, Վալտեր Գևորգյանի, պարեկներ Նվեր Մուրադյանի, Արշալույս Ղուկասյանի, Արսեն Մովսիսյանի և Գոռ Գաբոյանի գլխավորությամբ։ Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ օպերատիվ տեղեկություններով վիճաբանություն, ծեծկռտուքին մասնակցություն են ունեցել 10-ից ավելի անձիք։ 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ