Մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգ են հնչեցնում մոտալուտ աղետի, բայց բոց առաջացնող կայծը չի երևում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News 

be5e6f0f281bb41b975976e6912a9007.thumb_

Մեր պետության ու ժողովրդի համար ճակատագրական և այսքան վճռորոշ ժամանակահատվածում ժամանակը պատմության կատաղի ձեռքով անողոքաբար և անխուսափելիորեն առաջ է շտապում։ Այս մասին գրել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը.

«Օրացույցի յուրաքանչյուր նոր օր սոցիալ-քաղաքական սպասումների անտանելի ծանրության տակ ավելի ու ավելի է դառնում անտանելի ու ծանր։

Կարծես թե զգացողությունն այնպիսին է, որ անհրաժեշտ հռետորաբանությունն ամբողջ ծավալով արդեն հնչել է՝ ստեղծելով ժողովրդական գրեթե համընդհանուր համաձայնություն՝ Նիկոլ Փաշինյանին և այս վարչակարգին իշխանությունից հեռացնելու անհրաժեշտության մասին։ Միաժամանակ, նկատվում է գործողությունների թարմ և կենսական ծրագրի շուրջ համախմբվելու և վիրավոր երկիրը ընթացիկ ու կործանարար խոր փոսից դուրս բերելու համընդհանուր պատրաստակամություն։

Զավեշտալին այն է, որ տեսականորեն այս ամենը կարծես թե կա, բայց գործնականում ոչինչ (կամ գրեթե ոչինիչ) տեղի չի ունենում։ Խորը մտահոգ ու անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում։

«Տեսությունը, բարեկամս, չոր է և անշունչ, իսկ կյանքի ծառը կանաչ ծիլեր է արձակում»։ Վոլֆգանգ ֆոն Գյոթեյի այս խոսքերը ցավալիորեն հիշեցնում են մեզ, որ, չնայած բոլոր տեսական հիմնավորումներին և գործելու ցանկությանը, փոփոխությունների և առաջընթացի իրական կենսատու ուժը թաքնված է իրական կյանքի և գործնական փորձառության ակունքներում։

Եթե ժողովուրդը նախընտրում է «սպասել և տեսնել»՝ տենդագին փնտրելով սեփական ապագայի բանալին՝ մոռացված ինչ-որ տեղ ներկայիս հուսահատության և մեծ հույսերի միջև, ապա քաղաքական առաջնորդության ընտրանիների և մարտիկների սպասելն ու հապաղելն ուղղակի կործանարար է»:

--00—ՅՄ