Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սեւեռումը հասել է Դիլիջան. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

դ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան։ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ։

Այս «խաչասերման» հետեւանքով պետք է առաջանա Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջը։ Միավորման արդյունքում Դիլիջանի պետական քոլեջի շենքը կհանձնվի պետգույքի կառավարման վարչությանը, որը եւ կլուծի գույքի ճակատագիրը, իսկ, որպես կանոն, կոմիտեին հանձնված գույքը դրվում է աճուրդի ու վաճառվում»:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ