Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կուտակումներ չեն դիտարկվել, իրադրությունը հարաբերականորեն կայուն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

462b79616329bd2d911d2ef3a78e2f4a_M

Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղությամբ այս պահի դրությամբ ադրբեջանական զինուժի կուտակումներ են նկատվում: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Նա հայտնեց, որ Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կուտակումներ չեն դիտարկվել, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

ՊՆ-ից հորդորում են չճշտված, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածել:

Մերի Մանուկյան

--00—ՅՄ