ԱԺ-ում տեղի է ունեցել «ՔՊ» նիստ․ քննարկվել է Արցախից տեղահանվածներին տրամադրվող աջակցության ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

431979911_949103766584792_6689176232781697004_n.thumb_

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Քննարկվել են մարտի 19-ին մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգային հարցերը:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին տրամադրվող աջակցության ծրագրերին»,-գրել է Կոնջորյանը:

--00—ՅՄ