ՄԻՊ գրասենյակի նկատմամբ գոհունակության ցուցանիշը 2023 թվականի մարտի համեմատությամբ աճել է 11%-ով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

միպ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նկատմամբ գոհունակության ցուցանիշը 2023 թվականի մարտի համեմատությամբ աճել է 11%-ով։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ իրականացված ուսումնասիրության համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նկատմամբ գոհունակության ցուցանիշը 2023 թվականի դեկտեմբերին նույն տարվա մարտի համեմատ աճել է 11%-ով։

Այսպիսով, ըստ ուսումնասիրության՝ 2023 թվականի մարտին ՄԻՊ աշխատանքից գոհ է եղել հարցվածների 41 %-ը, իսկ դեկտեմբերին՝ արդեն 52 %-ը։

2023 թվականի ապրիլի 12-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրվանից, Անահիտ Մանասյանը որդեգրել է հրապարակային և թափանցիկ աշխատելաոճ։

--00—ԼՀ