Ռոնալդոն ընտրություն է կատարել Ռոնալդուի ու Մեսսիի միջև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

ըը.

Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռոնալդոն ընտրություն է կատարել «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի և «Ալ Նասրի» խաղացող Կրիշտիանու Ռոնալդուի միջև։

«Ռոնալդո՞ւն, թե՞ Մեսսին.․․ Մեսսի»,- ասել է Ռոնալդոն Mail Sport-ին։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Ավելի վաղ Ռոնալդոն ասել էր, որ Եվրո-2024-ի ֆավորիտ է համարում Իսպանիայի հավաքականին։

Հիշեցնենք, որ իր կարիերայի ընթացքում Լիոնել Մեսսին ութ «Ոսկե գնդակ» է նվաճել և այս ցուցանիշով ռեկորդակիրն է։ Ռոնալդուն իր հերթին հինգ անգամ արժանացել է «Ոսկե գնդակին»:

--00—ԼՀ