ՊՍԺ-ն ընդհատել է Մբապեի եղբոր հետ բանակցությունները Կիլիանի՝ ակումբից հեռանալու որոշումից հետո

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

պս

ՊՍԺ-ի ղեկավարությունը որոշել է ընդհատել աշխատանքային պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները ֆրանսիական գրանդի հարձակվող Կիլիան Մբապեի եղբոր՝ 17-ամյա կիսապաշտպան Իտան Մբապեի հետ։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վերջինս հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է փարիզյան ակումբից։ Այս մասին հայտնում է AS-ը՝ հղում անելով RMC Sport-ին։

Աղբյուրի համաձայն՝ Իտան Մբապեի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում այլ ակումբներ Ֆրանսիայից, ինչպես նաև Գերմանիայից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Կիլիան Մբապեի հեռանալն ակումբից չի ազդի եղբոր հետ պայմանագրի երկարաձգման բանակցային գործընթացի վրա, որն ավարտվում է առաջիկա ամռանը։

Այս մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, որոնցում դարձել է հինգ և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 500 հազար եվրո։

--00—ԼՀ