Սևիլյան տանը հաղթեց Ռեալ Սոսյեդադին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

մա

Լա լիգայի 27-րդ տուրում «Սևիլյան» ընդունել էր «Ռեալ Սոսյեդադին» և 3-2 հաշվով հաղթանակ տարավ։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Էլ Նեսիրին (11, 13), մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռամոսը։

Հյուրերի կազմում աչքի ընկան Անդրե Սիլվան (45+5) և Մենդեսը (90+2)։

Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 61-րդ րոպեին։

--00—ԼՀ