Ռոնալդուն պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 20, 24News

մամ

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Globe Soccer Awards մրցանակաբաշխության ժամանակ պատասխանել է այն հարցին, թե որքան ժամանակ է նախատեսում ֆուտբոլ խաղալ։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

«Անկեղծ ասած, այս պահին չգիտեմ, թե երբ կավարտեմ կարիերաս, բայց, իհարկե, դա կլինի շուտով, նկատի ունեմ՝ 10 տարի հետո: Կատակում եմ»,- ասել է Ռոնալդուն:

38-ամյա Կրիշտիանու Ռոնալդուի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ։

--00--ԼՀ