The Athletic․ Ալ Նասրը վճարում է Ռոնալդուի աշխատավարձի ընդամենը 10 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

Ronaldo-2-750x375.jpg

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձի մեծ մասը վճարվում է Սաուդյան Արաբիայի պետբյուջեից, ակումբը ֆուտբոլիստին վճարում է ընդամենը 10 տոկոս։ Գրում է Armsport.am-ը։

Այս մասին հայտնում է The Athletic-ը։ Էրի-Ռիյադի ակումբը պորտուգալացու հետ պայմանագիր է կնքել նախորդ տարվա դեկտեմբերի վերջին։

Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսը, իսկ նրա տարեկան աշխատավարձը կազմում է 200 միլիոն եվրո։ Այսպիսով, նա պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։

Ռոնալդուն սաուդյան ակումբի կազմում երկու պաշտոնական հանդիպում է անցկացրել, որոնցում գոլ չի խփել։

--00—ԶՀ