Բախվել են «Lexus»-ն և «Opel»-ը․ «Opel»-ը 2 մետր բարձրությունից ընկել և գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

վթ

Երեկ՝ մարտի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարահի 18 կմ հատվածում, Վաղարշապատ քաղաքի մուտքի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Գոռ Մ․-ի վարած «Lexus» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 54-ամյա Սուրեն Թ․-ի վարած «Opel» ամկնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 2 մետր բարձրությունից  գլխիվայր շրջվել ու հայտնվել բնակչի հողատարածքում։

Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ