Խոշոր հրդեհ՝ Դիլիջանում. «Mercedes»-ում բռնկված կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից․ Shamshyan

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

ւ

Այսօր՝ ապրիլի 15-ին, հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի խորհուրդների 5-րդ հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիորսյանի, դասակի հրամանատար Արմինե Ալիխանյանի գլխավորությամբ:  

Առավել մանրամսն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ