Չարենցավանի ցուցանակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

83444_b.jpg

Սեպտեմբերի 11-ին, ժամը 03:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ցուցանակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։  

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Մինչ փրկարարների կանչ վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Չարենացավան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:14-ին, մարվել՝ 04:42-ին: Այրվել է ավտոմեքենան։

--00—ԶՀ