Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարն ընդունել է մկրատաձև դիրք․ օգնության են հասել փրկարարները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

Screenshot_2

Մարտի 7-ին, ժամը 19։39-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ընդունել է մկրատաձև դիրք և խոչընդոտում է երթևեկությանը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 16-րդ կմ-ին բեռնատար ավտոմեքենան ընդունել է մկրատաձև դիրք․ ավտոճանապարհը դարձել է երկկողմանի փակ:

Փրկարարներն ուղղել են բեռնատարը և քարշակման միջոցով դուրս բերել ևս 8 բեռնատար ավտոմեքենա, վերջիններս շարունակել են ընթացքը․ ավտոճանապարհը երկկողմանի բաց է։

--00—ՅՄ