Ահազանգ է ստացվել, որ Աղվանի գյուղի սկզբնամասում բեռնատարը արգելափակվել է ցեխակույտի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

photo_2023-05-20_18-29-31

Մայիսի 20-ին, ժամը 17:08-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի գյուղի սկզբնամասում բեռնատարը արգելափակվել  է ցեխակույտի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քարշակման միջոցով (մոտ 1 կմ) «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․) դուրս են բերել արգելափակումից․ վերջինս շարունակել է ընթացքը։

--00—ՅՄ